ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները փորձում են գտնել և զարգացնել նոր մեդիաուղիներ` պրոհայկական ինֆորմացիայի տարածման նպատակով

Երիտասարդ ՀՀԿ-ականները փորձում են գտնել և զարգացնել նոր մեդիաուղիներ` պրոհայկական ինֆորմացիայի տարածման նպատակով
30.05.2015 | 18:34

ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեդիա կոնֆերանս»-ը: Ծրագրով նախատեսված է սոցիալական ցանցերում ակտիվ կուսակցական երիտասարդների հանդիպում, ովքեր զբաղվում են արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի տարածմամբ:

Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում ունեցան Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության վերջին հաջողությունները, երիտասարդները ծանոթացան կուսակցության տեղեկատվական ռազմավարությանը, խոսվեց կուսակցական աշխատանքներում նոր մեդիա գործիքների կիրառման անհրաժեշտության մասին:
Այնուհետև երիտասարդները հանդիպեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Պավլովիչ Իվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իգոր Վլադիմիրովիչ Կուսովի հետ: Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր մեդիայի մարտահրավերները և մեդիա ոլորտում 2 երկրների երիտասարդության, ինչպես նաև պաշտոնական կառույցների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Երիտասարդները հնարավորություն ստացան մեդիայի, մեդիա գործիքների ճիշտ կիրառման և իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ հարցեր ուղղել հյուրերին:
Հանդիպումներին հաջորդեցին PR տեխնոլոգիաների վերաբերյալ թրեյնինգները:
Ծրագրի ընթացքում նախատեսված է նաև վավերագրական ֆիլմի դիտում` PR ոլորտին առնչվող:
Հավելենք, որ ծրագրի գլխավոր նպատակն է մարդկային ռեսուրսներ ուղղել արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի ավելացման համար` առավել արդյունավետ և կատարելագործված մեդիա գործիքների կիրառմամբ:

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ